поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Համալսարանի կայքում 2021թ. մարտի 23-ին «Մաթևոսյանական արձագանքներ-3» միջազգային գիտաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին հանձնվեցին ժողովածուներ և շնորհակալագրեր» վերտառությամբ նյութում առկա տեղեկատվությունների վերաբերյալ

 

Ուսումնասիրելով և հիմք ընդունելով ՀԼԳ ամբիոնի պրոֆ. Գ. Խաչատրյանի նամակը, ռեկտոր Ռ. Սահակյանի կողմից Գ. Խաչատրյանին ուղարկված պատասխան գրությունն ու առդիր փաստաթղթերը՝ համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժինը հարկ է համարում հերքել և հստակեցնել համալսարանի կայքում 2021թ. մարտի 23-ից շրջանառվող «Մաթևոսյանական արձագանքներ-3» միջազգային գիտաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին հանձնվեցին ժողովածուներ և շնորհակալագրեր» վերնագրով նյութում տեղ գտած մի քանի տեղեկատվություն, որոնք մեզ տրամադրել է «Մաթևոսյանական արձագանքներ-3» միջազգային գիտաժողովի պատասխանատու քարտուղար Հ. Մելքոնյանը, և որոնք լրիվ կամ մասամբ չեն համապատասխանում իրականությանը:

  1. Հ. Մելքոնյանի տրամադրած նյութի մեջ պրոֆ. Գուրգեն Խաչատրյանը ներկայացվում է որպես վերոհիշյալ գիտաժողովի խմբագրական խորհրդի նախագահ միայն, մինչդեռ իրականում նա միաժամանակ այդ գիտաժողովի նախագահն է եղել:
  2. Հ. Մելքոնյանի տրամադրած նյութի մեջ Գ. Խաչատրյանին վերագրվում է «Մաթևոսյանական արձագանքներ-3» գիտաժողովի անցկացման միայն գաղափարը, մինչդեռ ոչ միայն գաղափարն է Գ. Խաչատրյանինը, այլև մինչև գիտաժողովի վերջին օրը նա եղել է գիտաժողովի նախագահը և ղեկավարել է գիտաժողովին վերաբերող բոլոր աշխատանքները:
  3. Հ. Մելքոնյանի տրամադրած նյութի մեջ նշվում է. « .... պրոռեկտոր կ.գ.թ., դոցենտ Վարդուհի Հովսեփյանը բուհի ղեկավարության անունից շնորհակալագրեր հանձնեց գիտաժողովի կազմակերպմանը մասնակցած աշխատակիցներին՝ խմբագրական խորհրդի նախագահ բ.գ.դ., պրոֆ. Գուրգեն Խաչատրյանին, .... »: Սակայն իրականում Վ. Հովսեփյանը Գուրգեն Խաչատրյանին շնորհակալագիր չի հանձնել, քանի որ Գ. Խաչատրյանը չի մասնակցել այդ միջոցառմանը:
  4. Հ. Մելքոնյանի տրամադրած նյութի մեջ նշվում է. «Շնորհակալություն հնչեց նաև .... ռեկտոր Ռ. Սահակյանի հասցեին, վերջինիս՝ գիտաժողովի՝ COVID-19-ի պատճառով արգելակված ընթացքը փակուղուց հանելու համար»: Սակայն իրականում Ռ. Սահակյանին հանիրավի վերագրվել է մի բան, ինչը նա չի կատարել: Ռ. Սահակյանը ո՛չ հաստատել է այդ «փաստը», ո՛չ էլ հերքել, այլ ընդամենը տեղեկացրել է. «Ես չեմ հանդիսանում այդ խոսքերի հեղինակը»:
  5. Հ. Մելքոնյանի տրամադրած նյութի մեջ իրականությանը չի համապատասխանաում նաև այն, որ գիտաժողովի կազմկոմիտեում ընդգրկված բոլոր աշխատակիցները (նրանց թվում է նաև գիտաժողովի նախագահ Գ. Խաչատրյանը) ներկայացվում են որպես «գիտաժողովի կազմակերպմանը մասնակցած աշխատակիցներ», մինչդեռ իրեն՝ պատասխանատու քարտուղարի պարտականությունները կատարածին, Հ. Մելքոնյանը բնորոշում է որպես «գիտաժողովի հիմնական կազմակերպիչ»: Իրականում համալսարանի՝ շրջանառության մեջ առկա ոչ մի փաստաթղթում (կանոնադրություն, կանոնակարգ, կարգ, հրաման, հրամանի նախագիծ և այլն) չկա հիմնական կազմակերպիչ արտահայտություն: Հանդիպում են միայն՝ գիտաժողովի խմբագրական խորհրդի նախագահ, գիտաժողովի նախագահ, նախագահի տեղակալ,պատասխանատու քարտուղար և կազմակերպիչ(ներ): Հիմնական կազմակերպիչ արտահայտությունը տվյալ դեպքում մտացածին է:
  6. Իր տրամադրած նյութի մի առանձին պարբերության մեջ Հ. Մելքոնյանը նշում է նաև, որ իր՝ պատասխանատու քարտուղարի «աշխատանքը գնահատվեց նաև բուհի ղեկավարության կողմից», և « .... նա արժանացավ հատուկ շնորհակալագրի»: Սակայն հայտնի է, որ գիտաժողովի կազմակերպման աշխատանքների մասնակիցները խրախուսվել են ընդամենը մեկ անգամ՝ ըստ ՀԼԳ ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հ. Բաբուռյանի զեկուցագրի, որում առաջարկ չկա պատասխանատու քարտուղարի աշխատանքը առանձնահատուկ կերպով գնահատելու, առավել ևս՝ «հատուկ շնորհակալագրով» պարգևատրելու մասին: Այդ է վկայում նաև ռեկտոր Ռ. Սահակյանի՝ 07.06.2021թ. պատասխանը՝ ուղղված Գ.Խաչատրյանին, որում գրված է. «Հատուկ շնորհակալագիր» գիտաժողովի կազմակերպիչներից ոչ մեկին չի տրվել»: Եվ դա բնական է, քանի որ համալսարանի՝ շրջանառության մեջ առկա ոչ մի փաստաթղթում հատուկ շնորհակալագրի և նրանով պարգևատրելու մասին խոսք չկա: Այսինքն՝ բոլորը, այդ թվում նաև Հ. Մելքոնյանը պարգևատրվել են շնորհակալագրերով, որոնք, ի դեպ, տվյալ դեպքում իրավական ուժ չունեցող թղթեր են, քանի որ մեզ տրամադրված փաստաթղթերում բացակայում են գիտաժողովի նախագահի (կամ նրա հանձնարարությամբ՝ մեկ ուրիշի) զեկուցագիրը և վերջինիս հիման վրա ռեկտորի արձակած հրամանը: Իրականությանը չի համապատասխանում նաև Հ. Մելքոնյանի այն տեղեկատվությունը, թե իբր գիտաժողովի օտարերկրյա 3 մասնակիցներ նույնպես արժանացել են հատուկ շնորհակալագրերի: Իրականում նրանց ուղարկվել են շնորհակալական նամակներ /՛՛Благодарственное письмо՛՛/, որոնք նույնպես հիմնավորված չեն ո՛չ զեկուցագրով և ո՛չ էլ հրամանով:

 

Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին

 

Back to top