поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Վանաձորի պետական համալսարանի երեք ֆակուլտետներում կայացան դեկանների ընտրություններ: Բնական և հասարակական գիտությունների ֆակուլտետներում առաջադրված էին մեկական թեկնածուներ՝ գործող պաշտոնակատարները (Հ. Գրիգորյան, Լ. Կոստանդյան), իսկ հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝ երկու թեկնածու՝ դեկանի գործող պաշտոնակատար Մ. Բրուտյանը և ՀԼԳ ամբիոնի ասիստենտ Հ. Մելքոնյանը:

Նախ ֆակուլտետային գիտխորհրդին ներկայացվեցին թեկնածուներից յուրաքանչյուրի՝  ֆակուլտետի զագացման տեսլականները, եղան հարցեր և ելույթներ, այնուհետև ձևավորվեցին հաշվիչ հանձնաժողովները:  

Բուհի բոլոր ֆակուլտետներում միաձայն քվեարկությամբ գործող պաշտոնակատարները  ընտրվեցին պաշտոններում:

Ընտրությունների արդյունքները առաջիկայում կներկայացվեն բուհի գիտխորհրդի հաստատմանը:

Back to top