поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունությամբ Տալլինի տեխնոլոգիական համալսարանում ուսումնառող Վանաձորի պետհամալսարանի ուսանողուհի Սեդա Գրիգորյանը իրազեկել է Տալլինի տեխնոլոգիական համալսարանում (Էստոնիա) ձեռք բերած իր փորձից։ Սիրով Ձեզ ենք ներկայացնում նրա կարծիքը:

«Առաջին իսկ օրվանից Էստոնիան զարմացնում էր ծառացած խնդիրների իր արդիական և ուրույն լուծումներով։ Այն համարվում է ամենաթվային երկրներից մեկը և միակն աշխարհում, որն առաջարկում է առցանց կեցության թույլտվություն (e-residency) [1]: Տարիներ շարունակ երկրում գործում են առցանց համապետական և խորհրդարանական ընտրություններ։ Շարքը կարելի է անվերջ շարունակել։

Տալլինի տեխնոլոգիական համալսարանն Էստոնիայի ամենանորարար և միջազգայնորեն ամենից մեծ համարում ունեցող համալսարանն է, որի կրճատ անունն է «ԹալԹեք» (TalTech - Tallinn University of Technology)։
Համալսարանական ավանը (
campus) բավականին մեծ տարածք է ընդգրկում, որտեղ առաջին օրն իմ ուշադրությունը գրավեց փոքրիկ առաքման համար նախատեսված ռոբոտը [2]։ Գարնանային կիսամյակին 29 երկրից Էստոնիա էր ժամանել 200 ուսանող, իսկ Erasmus Student Network (ESN) հարթակի միջոցով նոր ծանոթություններ ձեռքբերելը վերածվել էր զվարճալի գործընթացի։ Այս փորձառությունն ինձ տվեց մասնագիտական աճ, նոր ընկերներ ու ծանոթություններ, զավեշտալի  կենցաղային դեպքեր, բազմաթիվ մշակույթների բացահայտում ու բազում մնայուն հիշողություններ։ Ամենահաճելի դրվագներից էին Տալլինում հայկական գինի ու լավաշ գտնելը, հին քաղաքի շրջանում զբոսնելն ու այլազգի ուսանողների հետ արշավները։

Կային նաև բարդություններ` պայմանավորված համավարակով և եղանակին հարմարվելու հանգամանքով։ Սակայն նույնիսկ լրիվ մեկուսացման պայմաններում մենք միշտ հետաքրքիր զբաղմունքներ էինք գտնում։

Էստոնիայում հայերի համար լեզվական արգելք չկա, քանի որ մեծամասնությունը խոսում է թե՛ անգլերեն և թե՛ ռուսերեն։

Էստոնիան փոքր երկիր է, որն առաջարկելու շատ բան ունի»։

[1] https://estonia.ee/enter/
[2] https://estonia.ee/delivery-robots-created-by-estonian-engineers-are-transforming-the-world/

Back to top