поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան համալսարանի դասախոսներն ու ուսանողները  մայիսի 17-21 մասնակցել են Դարմշտադտի կիրառական գիտությունների ավետարանչական համալսարանի (Գերմանիա)  կողմից կազմակերպված «Ներառական հասարակություն և անհատական (ան)տեսանելիություն» խորագրով առցանց միջազգային շաբաթվան։

Հնգօրյա միջոցառումը նվիրված էր ներառական կրթության, փախստականների հասարակական ինտեգրման, հոգեբանական աջակցության, սոցիալական աշխատանքի և այլ հարցերին։

ՎՊՀ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի աշխատակիցներ հ․գ․թ, դոցենտ Մարգարիտա Շահվերդյանը, հ․գ․թ․, դոցենտ Վանանե Միրզոյանը, մ․գ․թ․, դոցենտ Զառա Գրիգորյանը, դասախոս Մադլեն Միքայելյանը, հայցորդ Նարե Հովհաննիսյանը, և մագիստրանտներ Մանե Մկրտիչյանը, Լիլիթ Նիազյանը և Ասյա Աբովյանը ակտիվ մասնակցությամբ ներկայացան միջազգային շաբաթվան՝ առաջարկելով հոգեբանությանը, ներառական կրթությանը և  տեղահանված փախստականներին վերաբերող խնդիրներին։  Մասնակիցների թեմաներն էին․ 

Մարգարիտա Շահվերդյան «Տարածական մտածելակերպի զարգացման խնդիրները ուսուցման հոգեբանական տեսություններում», դասախոսություն

Վանանե Միրզոյան «Աուտիզմով երեխաների հետ տարվող հոգեբանական աշխատանք», սեմինար-քննարկում

Մադլեն Միքայելյան, Զառա Գրիգորյան «Տեղահանվածների ընտանիքների երեխաների ինտեգրմանն ուղղված սոցիալական աշխատանքի տեխնոլոգիաներ», դասախոսություն

Նարե Հովհաննիսյան, Մանե Մկրտչյան, Լիլիթ Նազարյան, Ասյա Աբովյան «Միջնակարգ դպրոցներում կազմակերպվող ներառական կրթությանը վերաբերող խնդիրները»

ՎՊՀ միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանը  և գործընկեր համալսարանի ուսանողուհի Օլգա Միադնյուկն աջակցեցին թարգմանական ու կազմակերպչական հարցերով։ 

 

 

Back to top