поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Գրողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը ՎՊՀ-ում կայացավ մշակույթի կենտրոնի, օտար լեզուների և գրականության, սպորտի և արվեստի ամբիոնների համատեղ ջանքերով:Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բանաստեղծ, բանասեր, լրագրող և խմբագիր Լևոն Սարգսյանի
հիշատակը:
Միջոցառման հյուրերի թվում էր ՀՀ Գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մ. Միկոյանը, որը խոսեց գրական ասպարեզում տիրող ներկա վիճակից ու առկա մարտահրավերներից, այնուհետև ներկայացրեց իր վերջին գործերից մեկը: Հեղինակային ստեղծագործությամբ հանդես եկավ նաև հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Բաբուռյանը:
Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին մշակույթի կենտրոնի շնորհալիներն ու ՎՊՀ ուսումնական երգչախումբը: Հնչեցին հայ դասականների հայտնի ստեղծագործություններն ու դրանց ռուսերեն թարգմանությունները: Երկու լեզվով ստեղծագործություններ ներկայացրին նաև պոեզիայի թատրոնի սաները
(ղեկավար՝ Ջ. Սարգսյան):
Միջոցառման հյուրերի թվում էր Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հ. Համբաձումյանը: Հյուրը նախ շնորհավորեց գրողների միջազգային օրվա առթիվ, ապա խոսեց իր ղեկավարած կենտրոնի ու ՎՊՀ-ի միջև սպասվող առաջիկա սերտ համագործակցությունից: Փաստելով, որ բեմում իրապես տաղանդավոր մարդիկ էին հավաքվել` Հ. Համբաձումյանը, նկատեց, որ առանց նվերների հրաժեշտ տալ չի կարելի:
Միջոցառման մասնակիցներին Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից հանձնվեցին ռուս դասական գրողների ժողովածուներից, իսկ ՎՊՀ ռեկտոր Ռ. Սահակյանին՝ նաև շնորհակալագիր:

  

  

  

   

Back to top