поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

    Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման համակարգի ընդունելություն` ռազմական գործողությունների և COVID-19 հիվանդության պատճառով փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձանց համար:


Դիմորդը բուհին ներկայացնում է՝

  1.  ռազմական գործողությունների մասնակցությունը կամ COVID-19 հիվանդությունը հավաստող փաստատուղթ                                                   (սեպտեմբերի 10-ից-30-ը)
  2. միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
  3. 1 լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,
  4. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
  5.  վճարված գումարի (1500 ՀՀ դրամ) անդորրագիր (համալսարանի հաշվեհամարին 160361078114200, ՎՏԲ-Հայաստան բանկ, Վանաձորի պետական համալսարան, նպատակը՝ ընդունելության քննության վճար)
  6.  զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք՝ ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
  7. ընդունելության կարգի 128-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),
  8. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,
  9. տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
  10.  «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,
  11.  առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
  12.  ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):

Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 17-ը, ժամը 18 00 :

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ ընդունող հանձնաժողով, զանգահարել +374 91 72 83 87 հեռախոսահամարով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ 

Back to top