поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

    ՎՊՀ-ում 2021-2022 ուստարվա մասնագիտությունների, ընդունելության քննությունների և մասնագիտական կողմնորոշման նպատակով դեռ հոկտեմբեր ամսին մեկնարկել էր «Բաց դռների օր» միջոցառումը:

    Այցի ընթացքում Լոռու մարզի դպրոցներից հյուրընկալված աշակերտներին տեղեկատվություն տրվեց Համալսարանի մասնագիտությունների, բակալավրի և մագիստրոսական ծրագրերի, քոլեջի, հենակետային վարժարանի, ընդունելության քննությունների մասին:

    Դեկտեմբերի 17-ին ՎՊՀ-ում հյուրընկալվեց դպրոցականների հաջորդ խումբը: Ապագա դիմորդներին հետաքրքրող հարցերը բազմազան էին՝ վարձավճարներից մինչև մասնագիտական որակավորում: Հարցերին պատասխանեցին ՎՊՀ ռեկտոր Ռ. Սահակյանը, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մ․ Բրուտյանը, ՎՊՀ քոլեջի տնօրեն Ա. Լոքյանը, հենակետային վարժարանի տնօրեն Ս. Աղաջանյանը:

    Հյուրերին փոխանցվեցին բուհում գործող մասնագիտությունների և ընդունելության քննությունների ուղեցույցներ: Համալսարանն ավելի լավ ճանաչելու նպատակով կազմակերպվեց շրջայց:

        

    

Back to top