поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

    «Դասավանդի՛ր, Հայաստան»  կրթական հիմնադրամը սիրով հրավիրում է Վանաձորի պետական համալսարանի ավարտական կուրսերի ուսանողներին մասնակցելու տեղեկատվական հանդիպման` «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում հնարավորություն կլինի մանրամասն ծանոթանալ ծրագրին, ընձեռվող հնարավորություններին ու առավելություններին, ինչպես նաև ծրագրին դիմելու կարգին։ Հանդիպման մասնակիցներին նաև կներկայացվեն ծրագրի ուսուցիչ-առաջնորդների ու շրջանավարտների պատմություններն ու իրականացրած նախագծերը։

    Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 4-ին` ժամը 16։00-ին, «zoom» հարթակում
       https://us02web.zoom.us/j/89721469532?pwd=NG5CUVJFaTIycFZJOTNlQkFxZ1I5UT09

    Հանդիպման համարանիշ՝ 897 2146 9532

    Գաղտնաբառ՝ 028016

    Գրանցման հղում`

       https://docs.google.com/forms/d/1vnanBLo_xUQFWB8aQlOyxVG0tAP3FzQHFq-64b78e7g/edit

 

    Սիրով սպասում ենք Ձեզ։

    Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ ստորև.

    «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր` Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:

    Հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ անկախ մասնագիտությունից` «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործուղում է նրանց այն դպրոցներ, որտեղ կա ուսուցչի կարիք։ Սոցիալական փոփոխության հասնելու այս հաջողված ծրագիրն ունի 25 տարվա պատմություն և կիրառվել է աշխարհի ավելի քան 50 երկրում, որոնք համախմբվել են «Teach For All» (Կրթություն բոլորի համար) միջազգային ցանցի ներքո։

    Ծրագրին կարող են դիմել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։ Անհրաժեշտ է ունենալ բակալավրի դիպլոմ 2021 թվականի հուլիս ամսվա դրությամբ, եթե դեռ ուսանող եք:

Ավելին կարդալու համար կարող եք անցնել այս հղումով՝

https://arm.teachforarmenia.org/tfaprogram

 

 

 

 

Back to top