Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 2020թ. դեկտեմբերին անցկացնելու է ասմունքի մրցույթ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակին:
Մրցույթին կարող են մասնակցել Լոռու մարզի դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները:
Ելույթի համար աշակերտները պետք է նախապատրաստեն Վահան Տերյանի մեկ ստեղծագործություն` 3-5 րոպե տևողությամբ: Հաշվի առնելով համավարակի պայմանները՝ նախատեսում ենք ասմունքի մրցույթն անցկացնել առցանց ձևաչափով: Յուրաքանչյուր աշակերտ բջջային հեռախոսով կարող է տեսագրել իր ելույթը՝ պահպանելով բեմական կեցվածքը և մրցույթի պահանջները:
Ներկայացվող ստեղծագործությունը չպետք է լինի դպրոցական ծրագրով նախատեսված գործերից։
Աշակերտների մասնակցության հայտը խնդրում ենք ուղարկել մինչև ս. թ. դեկտեմբերի 25-ը` նշելով մասնակիցների անունը, ազգանունը, հեռախոսահամարը, դպրոցը, դասարանը, կատարվելիք ստեղծագործության տեսագրությունը:
Հայտը ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով:
Մրցույթին ներկայացված ելույթների քննարկումը և արդյունքների ամփոփումը կկատարվի մինչև 2021թ. հունվարի 20-ը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին։
Հեռ.՝ (0322) 4-18-53, (098) 09 07 22:
ՎՊՀ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ