Հարգելի՛ ուսանողներ,
Վանաձորի պետական համալսարանում «Սերգեյ Ղազարյանի անվան» կրթաթոշակը տրամադրվելու է տարեկան երկու անգամ՝ գարնանային և աշնանային կիսամյակների համար՝ ընտրված յուրաքանչյուր ուսանողին ամսական 10. 000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով՝ վեց ամիս ժամկետով՝ սկսած 2021թ. փետրվար ամսից:
2020թ. մեկնարկած այս կրթաթոշակը տրվում է Վանաձորի պետական համալսարանի այն ուսանողներին, որոնք բավարարում են հետևյալ չափանիշները՝
- կրթություն են ստանում Վանաձորի պետական համալսարանի բակալավրիատում կամ մագիստրատուրայում,
- ունեն սոցիալական անապահովության սահմանված միավորը գերազանցող միավոր,
- ունեն բարձր առաջադիմություն։
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- պատշաճ լրացված դիմում,
- անձնագրի պատճեն,
- ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, որտեղ նշված կլինի մասնագիտությունը և տարեկան ուսման վարձի չափը,
- ստացած գնահատականների մասին տեղեկանք,
- սոցիալական անապահովության մասին տեղեկանք։
Դիմորդը դիմելու դրությամբ պետք է լինի առնվազն 2-րդ կուրսի ուսանող:
Սահմանված չափորոշիչներից բացի` կարող են հաշվի առնվել նաև այլ հատուկ հանգամանքներ:
Դիմումները և կից փաստաթղթերը ընդունվում են 2020թ. դեկտեմբերի 1-10-ը Վանաձորի պետական համալսարանի (Վանաձոր, Տիգրան Մեծի 36) վարչական մասնաշենքի իրավաբանական բաժնում՝ աշխատանքային օրերին` ժամը 1130-1430:
Դիմումի ձևը` ստորև
Կրթաթոշակի դիմում-հայտ
2020-2021 ուստարի
Ա. Անձնական տվյալներ |
|
Անուն, ազգանուն, հայրանուն |
|
Ծննդյան ամսաթիվ |
|
Բնակության հասցե |
|
Հեռախոս (տուն և բջջ.) |
|
Էլ.հասցե |
|
Բ.Ուսումնական հաստատություն |
|
Հաստատության անվանում |
|
Ֆակուլտետ, մասնագիտություն |
|
Ծրագիր (ընդգծել) |
Բակալավր Մագիստրատուրա |
Կուրս |
|
Տարեկան ուսման վարձի չափը ՀՀ դրամ |
|
Վերջին 3 կիսամյակներին ստացած գնահատականները, դրանց միջինը (ՄՈԳ) |
|
Օտար լեզուների իմացություն (բավարար, լավ, գերազանց) |
Ֆրանսերեն __________________ Անգլերեն ____________________ Ռուսերեն____________________ Այլ__________________________ |
Գ. Սոցիալական վիճակ |
|
Թվարկել ընտանիքի անդամներին ՝ նշելով նրանց տարիքը |
|
Նշել ընտանիքի բոլոր անդամների զբաղվածությունը |
|
Նշել ընտանիքի աշխատողներին և նրանց ամսական աշխատավարձի չափը |
|
Այլ օգնություն (ընտանեկան նպաստ, թոշակ և այլն) |
|
Ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձ (եթե այո` կցել համապատասխան փաստաթուղթը) |
|
Այլ մանրամասներ (բնակարանային պայմաններ) |
|
Դ. Ֆինանսական հասանելի աղբյուրներ (ընդգծել) |
|
- Անձնական միջոցներ - Ուս. հաստատության կրթաթոշակ կամ զեղչ - Այլ հիմնադրամ (նշել անունը) - Այլ հովանավոր (նշել անունը) |
|
Թ. Կից փաստաթղթեր (ներկայացնել դիմումում նշված հասցեով) |
|
1.Անձնագրի պատճեն |
|
2.Ուս. հաստատության կողմից տրված տեղեկանք, որտեղ նշված կլինի մասնագիտությունը և տարեկան ուսման վարձի չափը |
|
3.Մինչ օրս ստացած գնահատականների մասին տեղեկանք |
|
4.Տեղեկանք համապատասխան մարմիններից գործազրկության և անապահովության վերաբերյալ |
|
5.Ծնողների աշխատավայրից տեղեկանք |
|
6.Եթե ընտանիքում կան հաշմանդամություն ունեցող անձինք, ներկայացնել համապատասխան փաստաթուղթ |
|
7.Լրացուցիչ փաստաթղթեր՝ կամավորական աշխատանքի վերաբերյալ կամ այլ վկայականներ, շնորհակալագրեր, եթե այդպիսիք առկա են: |
|
. Սույնով հավաստում եմ, որ նշված տեղեկությունները ճշգրիտ են, և պարտավորվում եմ տեղեկացնել իմ կարգավիճակի ցանկացած փոփոխության մասին (օր. զեղչ, այլ կրթաթոշակ, այլ օգնություն, ուսման դադար…): |
|
Դիմող՝ _________________________________ |
|
(անուն, ազգանուն) ք. Վանաձոր «__»_____________20___թ. |
Վանաձորի պետական համալսարան հիմնադրամի
Ռեկտոր Ռ. Սահակյանին