Վանաձորի պետական համալսարանում ավարտվեցին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար նախատեսված դասընթացները:Վերապատրաստումն իրականացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ՝ փորձառու մասնագետների կողմից:
Դասընթացը հաջողությամբ ավարտելու առթիվ ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը մասնակիցներին հանձնեց վկայականներ՝ վստահություն հայտնելով, որ բոլորը հաջողությամբ կհաղթահարեն նաև հաջորդ փուլը:
Մասնակիցներն իրենց հերթին երախտագիտության խոսք հայտնեցին դասընթացն իրականացնողներին՝ կազմակերպչական և մասնագիտական բարձր որակների համար:
Վերապատրաստման դասընթացի հետ կապված աշխատանքները կազմակերպել և համակարգել է ՎՊՀ կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնը: Մասնակիցների թիվը 38 էր: