поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

«ԴԱՍԱՎԱՆԴԻ'Ր,  ՀԱՅԱՍՏԱՆ». ԿՐԹԱԹՈՇԱԿ

    «Դասավանդի'ր, Հայաստան» հիմնադրամը, կարևորելով կրթության հասանելիությունը ինչպես դպրոցական, այնպես էլ բուհական մակարդակում, հայտարարում է ուսման վարձավճարը ամբողջապես փոխհատուցող կրթաթոշակ՝ բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ավարտական կուրսի այն ուսանողների համար, որոնք

  • Սովորում են բնագիտական, մաթեմատիկական կամ SS ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում (STEM):
  • Ունեն բարձր առաջադիմություն՝ ՄՈԳ-ը բարձր է 15-ից (20 բալանոց համակարգով):
  • Պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց (բակալավրիատ/ մագիստրատուրա) անմիջապես հետո միանալ «Դասավանդի'ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին:

Կրթաթոշակին դիմելու համար մինչև հոկտեմբերի 20-ը անհրաժեշտ է հետևյալ հայտադիմումը՝

https://www.tfaforms.com/4848376

 Ընտրության գործընթացը.

    Այնուհետև ընտրված մասնակիցները ըստ «Դասավանդի'ր, Հայաստան»-ի ժամանակացույցի կմիանան առցանց նախապատրաստական ծրագրին, իսկ 2021թվականի հուլիսին Ուսուցիչ-առաջնորդների ակադեմիային, որից հետո կմեկնարկի ծրագրին մասնակցությունը:

Back to top