поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ

ՏԱԼԼԻՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

    ՎՊՀ-ի և Տալլինի տեխնոլոիգիական համալսարանի (Էստոնիա) միջև ERASMUS+ միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում հայտարարվում է  ուսանողների շարժունության մրցույթ:  Մրցույթին կարող են դիմել հետևյալ բաժիններում սովորող ուսանողները․

    «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրով 2-րդ և 3-րդ կուրս կամ մագիստրատուրայի կրթական ծրագրով  1-ին կուրս,

    «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» և «Կառավարում» բակալավրի կրթական ծրագրով 2-րդ և 3-րդ կուրս։

    Շարժունությանը դիմելու համար անհրաժեշտ է անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացություն։

    Հետաքրքրված ուսանողները կարող են մինչև ս/թ հոկտեմբերի 23-ը ներառյալ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

      1․ Ակադեմիական տեղեկագիր (հայերեն և անգլերեն լեզուներով),

      2․ Մոտիվացիոն նամակ (անգլերենով),

      3․ CV  (անգլերենով)։

Տալլինի տեխնոլոիգիական համալսարանի գարնանային կիսամյակի ակադեմիական առաջարկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://portal-int.taltech.ee/sites/default/files/2019-10/Ex_INC_CoursesinENG_18.10.19_Ained_kevadsemestriks_20.pdf։ 

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության  բաժին:

Back to top