поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

 

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 12-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպում է 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների նախապատրաստական անվճար դասընթացներ:

Դասընթացները կազմակերպվում են 8 ամիս տևողությամբ`շաբաթական երկու անգամ, հետևյալ առարկաներից.

  • հայոց լեզու,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • հայոց պատմություն,
  • մաթեմատիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • ֆիզիկա:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին ներկայացնել անձնագրի պատճենը և լրացնել դիմում–հայտը:     

Դիմումների ընդունումը՝ մինչև հոկտեմբերի 9-ը, տեղերը սահմանափակ են:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին։

Հեռ.` (0322) 4-18-53, (098) 09 07 22։

Հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36։

էլեկտրոնային փոստ` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

Back to top