поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

    Հարգելի՛ աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 2021-2022 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների մասնագիտական կողմնորոշման նպատակով  ս.թ. դեկտեմբերի 17-ին անցկացնելու է «Բաց դռների օր»  միջոցառումը:      Միջոցառման ընթացքում խորհրդատվություն և տեղեկատվություն կտրվի Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մասնագիտությունների, բակալավրի և մագիստրոսական ծրագրերի, ընդունելության քննությունների, քոլեջի, հենակետային վարժարանի և այլ հարցերի մասին:

    Համալսարանի մասին տեղեկատվական դաշտն ընդլայնելու նպատակով աշակերտների համար կկազմակերպվի նաև շրջայց:

    «Բաց դռների օր»  միջոցառմանը ներկա կլինեն ՎՊՀ ռեկտոր, տեխ. գ. դ., պրոֆեսոր Ռ. Սահակյանը, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, պ.գ.թ., դոցենտ Մ․ Բրուտյանը, ՎՊՀ քոլեջի տնօրեն, գ. գ. թ., դոցենտ Ա. Լոքյանը, հենակետային վարժարանի տնօրեն, պ. գ. թ., դոցենտ Ս. Աղաջանյանը:

 

ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ

 

    Միջոցառումը կանցկացվի համալսարանի գլխավոր մասնաշենքի 4-րդ հարկի դահլիճում։ 

    Միջոցառման սկիզբը` դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15 30ին:

 

ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների,

նորարարությունների և համագործակցության բաժին

 

 

Back to top