поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

      Արտակարգ ուսումնական տարին ՎՊՀ հենակետային վարժարանը դիմավորեց նոր մասնաշենքում: Արտակարգ պայմաններում դասապրոցեսի անխափան իրականացման համար բուհի և վարժարանի ղեկավարությունն արել է հնարավոր ամենը: Դասասենյակները կահավորվել են՝ հաշվի առնելով պարբերաբար ախտահանման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

      Համալսարանի ղեկավարությունը վստահություն հայտնեց, որ ստեղծված կարանտինային իրավիճակը չի խոչընդոտի դասապրոցեսի բնականոն ընթացքը: Տնօրեն Ս. Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը մշտապես վարժարանի կողքին լինելու համար:

      Տասներորդցիները ծանոթացան համալսարանի և վարժարանի հիմնադրման պատմությանը: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց ռեկտոր Ռ. Սահակյանին: Շնորհավորելով աշակերտների նորամուտը՝ վերջինս վստահեցրեց, որ վարժարանն ընտրած աշակերտները ապագայում համալրելու են հանրապետության առաջատար բուհերի ուսանողների շարքերը:

 

  

  

   

      

   

Back to top