поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Վանաձորի պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով 2020-21 ուստարվա առկա ուսուցմամբ թափուր տեղերի  մրցույթը ավարտվել է: Վերջինիս արդյունքները կամփոփվեն հուլիսի 25-ին:

Շարունակվում է մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլը ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) ուսուցման տեղերի համար: Երկրորդ փուլով մագիստրատուրայի ընդունելության համար դիմումի և փաստաթղթերի ընդունումը կատարվում է մինչև  օգոստոսի 26-ը ներառյալ: Մանրամասներն՝ այստեղ.

Շարունակվում է նաև ընդունելությունը ՎՊՀ հենակետային վարժարանում: Դիմորդները մինչև օգոստոսի 20-ը կարող են փաստաթղթերը ներկայացնել ընդունող հանձնաժողով: Ներկայացվող փոստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ.

ՎՊՀ քոլեջում ևս շարունակվում է ընդունելությունը  9-ամյա և 12-ամյա կրթության հիմքի վրա: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 15-ը:

Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթը իրականացվելու է օգոստոսի 16-ին: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 16-ին: Առկա մասնագիտություններն ու այլ մանրամասներն՝ այստեղ.

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտները կարող են շարունակել ուսումը ՎՊՀ հեռակա համակարգում՝ համապատասխան մասնագիտությամբ: Մանրամասներն՝ այստեղ.

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել ՎՊՀ ԹԵԺ ԳԾԻՆ 077946387 (WhatsApp, viber) հեռախոսահամարով:

Back to top