поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 2018 թ. մարտ-ապրիլ ամիսներին անցկացնում է ամենամյա աշակերտական առարկայական օլիմպիադաներ: Ապրիլի 11-ին բուհ-դպրոց կապերի շրջանակներում համալսարանում անցկացվել է «Անգլերեն լեզու» առարկայի օլիմպիադան (Լոռու մարզի դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտների համար), որին մասնակցել են Վանաձոր քաղաքի №5, №10, №11, №13, №17, №18, ավագ, «Էվրիկա» դպրոցների, ՎՊՀ վարժարանի, Շահումյան, Դեբեդ, Նոր Խաչակապ, Կուրթան Կաթնաղբյուր, Մարգահովիտ գյուղերի միջնակարգ դպրոցների 134 աշակերտներ (58 աշակերտ՝ 10-րդ, 54 աշակերտ՝ 11-րդ և 22 աշակերտ՝ 12-րդ դասարաններից). աշակերտների առաջադիմությունը կազմել է 92%, լավ արդյունքներ են ցուցաբերել Վանաձորի №18 դպրոցի և ՎՊՀ վարժարանի աշակերտները:

Ա. Իսկանդարյան

Բուհ-դպրոց կապերի համակարգող

Back to top