поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Նոյեմբերի 27-ին Վանաձորի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում կայացավ ՎՊՀ մանկավարժության ֆակուլտետի «Կերպարվեստ» մասնագիտության ուսանողների և շրջանավարտների աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված բուհի և մանկավարժության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին: Միջոցառմանը ներկա էին համալսարանի ամբիոնների վարիչներ, դասախոսներ, արվեստի ամբիոնի նախկին աշխատակիցներ և շրջանավարտներ:  Ներկաներին ողջունեց բ. գ. դ., պրոֆեսոր, մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանը՝ նշելով, որ այս ցուցահանդեսով տրվում է  ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Արվեստի ամբիոնի վարիչ Հայկուհի Հակոբյանը շնորհավորեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց բոլոր ուսանողներին ու դասախոսներին ակտիվ մասնակցության և գեղեցիկ աշխատանքներ ներկայացնելու համար:

Ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի դասախոս Կարինե Սիրադեղյանը, որը «Կերպարվեստ» մասնագիտության ուսանողներին համակարգչային գրաֆիկա է դասավանդում, շնորհավորելով ներկաներին, նշեց որ ուսանողները վրձինը համակարգչով հեշտությամբ են փոխարինում: Դրա վառ ապացուցը ուսանողների համակարգչային գրաֆիկական գեղեցիկ աշխատանքներն են:

Միջոցառման ընթացքում ուսանողները լսում էին կարծիքներ իրենց աշխատանքների մասին և պատասխանում ներկաների հարցերին:

Back to top