поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Մայիսի 14-ին կյանքից հեռացել էր ՎՊՀ օտար լեզուների ամբիոնի երկարամյա վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ջուլիետա Անտոնյանը: Համալսարանի բոլոր ֆակուլտետներին սպասարկող ամբիոնը Ջ. Անտոնյանը ղեկավարել է 1985-2005 թվականներին: ՎՊՀ-ում նրան հիշում են որպես լավ ղեկավարի, բարի մարդու և դրական հատկանիշներով օժտված անձնավորության:

Սիրված դասախոսի մասնագիտական գրականությունը հարազատների ցանկությամբ օրերս հանձնվեց ՎՊՀ գրադարանին՝ նպատակ ունենալով այն ծառայեցնելու սանողների կրթությանը: Անգելերեն ու գերմաներեն լեզուներով մոտ 100 գրքերը այսուհետ կհանգրվանեն համալսարանի գրադարանում:

Back to top