поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՀՀ կառավարությունը 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում հաստատել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ռուստամ Ռաֆիկի Սահակյանի ընտրության արդյունքները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի մարտի 1-ին կայացել է Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի բոլոր՝ 24 անդամները։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Ռուստամ Ռաֆիկի Սահակյանը ստացել է  15 կողմ քվե:

Շնորհավորում ենք Ռուստամ Ռաֆիկի Սահակյանին Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնն ստանձնելու առթիվ և մաղթում ենք աշխատանքային հաջողություններ։

Back to top