поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ մարտի 1-ի նիստի օրակարգում ռեկտորի ընտրության հարցն էր: Նախապես հաստատված 5 թեկնածուներից մեկը՝ Արմեն Ծատուրյանը, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել:

Նախ խորհուրդը քննարկեց հավակնորդների՝ «ՎՊՀ ռեկտորի ընտրության» կարգով նախատեսված պահանջներին համապատասխանությունը, այնուհետ  թեկնածուներն այբբենական կարգով ներկայացրին ծրագրերը: Թեկնածուներին ուղղվող հարցուպատասխանի համար նախապես՝ 21.02.20 թ. կայացած նիստին, որոշվել էր սահմանել 30 րոպե ժամանակ:

Ծրագրերը ներկայացնելուն հաջորդեցին խորհրդի անդամների, այնուհետ՝ թեկնածուների  եզրափակիչ ելույթները:

Ձևավորվեց 5 հոգուց բաղկացած հաշվիչ հանձնաժողով, կատարվեց փակ, գաղտնի քվեարկություն: Ձայների հաշվարկի արդյունքում քվեները բաշխվեցին հետևյալ կերպ՝

Ռուբիկ Դալլաքյան՝ 1

Ստեփան Ստեփանյանց՝ 1

Ռուստամ Սահակյան՝ 15

Զարուհի Վարդանյան՝ 6

Բոլորին դեմ՝ 1

Հաշվիչ հանձնաժողովի նախագահը ամփոփեց ռեկտորի ընտրության արդյունքները. 15 ձայնով բուհի ռեկտոր ընտրվեց Ռուստամ Ռաֆիկի Սահակյանը: Որոշումը կդրվի ԿԳՄՍ լիազոր մարմնի հաստատմանը:

Ստորև՝ ինքնակենսագրականը և զարգացման ծրագիրը.

https://www.vsu.am/karg/2020/rustam-kens.pdf

https://www.vsu.am/karg/2020/rustam-razm.pdf

Խորհրդի նիստը հեռարձակվել է յութուբյան ալիքի ուղիղ եթերով: Հղումը՝ ստորև.

https://www.youtube.com/channel/UCfxBkC7dr7yD82uuF9iG8rw

Back to top