поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

2020 թ. փետրվարի 27-ին  բուհ-դպրոց կապերի շրջանակում անցկացվեց ֆիզիկայի բաց դաս փորձերի ձևով՝  ք. Վանաձորի թ. 8 հիմնական դպրոցի  աշակերտների մասնակցությամբ: Դասին ներկա էին   9-րդ դասարանի աշակերտները  ֆիզիկայի ուսուցչի և դասղեկի հետ: Աշակերտները ծանոթացան ֆիզիկայի լաբորատոր սարքավորումներին: Անի Շախկյանը ուսումնական ծրագրի շրջանակներում ցուցադրեց մի շարք հետաքրքրաշարժ փորձեր  օպտիկայի և էլեկտրականության վերաբերյալ, որոնք հետաքրքրեցին աշակերտներին և հնարավորություն տվեցին նրանց՝ ինքնուրույն դատելու և բացատրելու ֆիզիկական երևույթները, փորձերի արդյունքները:

Ստացված տվյալների միջոցով  աշակերտները ինքնուրույն հաշվեցին և վերլուծության ենթարկեցին փորձի  արդյունքները:

Back to top