поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Կայացավ գիտխորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցեց  ԻՏՄՄ ամբիոնի վարիչի պաշտոնակատար  Վահրամ Բաղդասարյանը. նա խոսեց իր ղեկավարած ամբիոնում տեղեկատվական և հաշվողական տեխնիկայի ոլորտում կատարվող հետազոտությունների վիճակի մասին: Մեր երկրի զարգացումը պետք է ընթանա ոչ միայն Երևանի, այլ նաև տարածաշրջանային,  մասնավորապես՝ հյուսիսային շրջանների և մեր քաղաքի, ներդաշնակ զարգացմամբ, վերականգնվի Վանաձորի երբեմնի միջազգային ճանաչումը արդյունաբերության, գիտության և այլ բնագավառներում:

Հաջորդիվ համալսարանի գրադարանի ուսումնամեթոդական գրականության և տեղեկատվական ռեսուրսների վերաբերյալ հաղորդում տվեց ՎՊՀ գրադարանի տնօրեն   Արթուր Մելիքյանը: Վերջինս խոսեց գրադարանի գրաֆոնդի ներկայիս վիճակի և վերազինման աշխատանքների մասին:  Գրադարանի գրաֆոնդում այսօր կա 137.793 միավոր գիրք: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը հետաքրքրվեց այն մասնագիտություններով, որոնք արդի մասնագիտական գրականությամբ համալրման կարիք ունեն, նաև հարցով՝ արդյո՞ք գրադարանի ղեկավարությունը հետաքրքրվել է այլ էլեկտրոնային գրադարանների բաժանորդ դառնալու հնարավորություններով. Ա. Մելիքյանը նկատեց, որ բազմիցս կատարվել են ուսումնասիրություններ, իսկ անդամակցությունը պայմանավորված է մեծ ֆինանսների հետ, իսկ առկա գրականության միայն մի փոքր մասը կարող է մեր ուսանողին անհրաժեշտ լինել:

Օրակարգի գլխավոր հարցերից էր ՎՊՀ 4 ամբիոնների վարիչների ընտրության հարցը: Մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Մովսիսյանը գիտխորհրդին  ներկայացրեց պաշտոնների թեկնածուների տվյալներն ու ներկայացված փաստաթղթերը:

Օրակարգի հաջորդ հարցը ՈՒԳԸ աշխատանքային պլանի քննարկումն ու հաստատումն էր (2019-2020 թթ.), զեկուցողը՝ ՈՒԳԸ  նախագահ  Շուշան  Ներսեսյանը: Վերջինս ներկայացրեց ՈՒԳԸ աշխատանքային պլանը, կազմակերպչական աշխատանքների ժամանակացույցը:

Քննարկվեցին ու հաստատվեցին մի շարք կարգեր ու կանոնակարգեր (հիմնադրամի ներքին կարգապահական կանոններ, ուսանողներին և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգ ևն):

Նիստի ավարտին ամփոփվեցին քվեարկության արդյունքները. բոլոր 4 ամբիոնների (քիմիայի, մանկավարժության, պատմության, ԻՏՄ և մոդելավորման) վարիչները վերընտրվեցին պաշտոններում:

Back to top