поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ս. թ. փետրվարի 26-ին Վանաձորի պետական համալսարանի դահլիճը լեփ-լեցուն էր ընթերցասեր  դպրոցականներով: Լոռու մարզի 27 դպրոցների և ՎՊՀ հենակետային վարժարանի  9-12-րդ դասարանների թվով 60 աշակերտներ մասնակցեցին Ավ. Իսահակյանի ստեղծագործությանը նվիրված ասմունքի մրցույթին: Մրցույթի մասնակիցների աշխարհագրությունն ավելի էր  ընդլայնվել՝  ընդգրկելով     Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան քաղաքների, Դսեղ, Լեռնանցք, Գարգառ, Լոռի Բերդ,  Շահումյան, Արջուտ, Դարպաս, Բազում, Մարգահովիտ  գյուղերի դպրոցները: Աշակերտներն  ինքնատիպ կատարումներով ներկայացրին Ավետիք Իսահակյանի  չափածո և արձակ ստեղծագործություններից մի քանիսը («Պատրանք», «Ռազմակոչ», «Մայրը», «Մայրիկ, հիվանդ եմ»  և այլ ):

Մրցութային հանձնաժողովի նախագահ Գ. Մալումյանը նշեց, որ մրցույթից մրցույթ աշակերտների ասմունքելու կարողությունները մեծանում են, մրցույթի մասնակցելու ձգտումները՝ խորանում:

Հանձնաժողովը որոշեց լավագույն ասմունքողներին: 7 աշակերտ արժանացավ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմների, 8-ը` շնորհակալագրերի:

Մրցանակային առաջին տեղը գրավեց Վանաձոր քաղաքի  N 23 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Աստղիկ Ադամյանը («Արաքսի ծնունդը» ստեղծագործության ասմունքի համար): Մրցանակային երկրորդ տեղեր գրավեցին Վանաձոր քաղաքի N 17 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Խաչիկ Դարբինյանը, Սպիտակ քաղաքի  N 8 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Լամբարյանը և Դարպաս գյուղի միջն. դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ինեսա Ղուբաթյանը: Մրցանակային երրորդ տեղեր գրավեցին Վանաձոր քաղաքի  N 11 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Էմիլյա Մուրադյանը, Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ռուստամ Հարությունյանը և 12-րդ դասարանի աշակերտուհի Ասպրամ Սարիբեկյանը:

 

 Աիդա Իսկանդարյան

 բուհ-դպրոց կապերի պատասխանատու

Back to top