поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Փետրվարի 19-ին նշվեց ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի օրը: Ինչպես միշտ, այս տարի ևս եռատոն էր ֆակուլտետում. մեկ օր, բայց երեք նշանակալից տոն՝ ֆակուլտետի օր, մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակ և Գիրք նվիրելու օր: Ուստի պատահական չէ, որ ֆակուլտետի դեկան Ալբերտ Պողոսյանը օրը բնորոշեց որպես «տարվա ամենաբանասիրական օր»:

Ֆակուլտետի դեկանի հաշվետվությանն ու շնորհավորական խոսքին հաջորդեցին ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների և կուրսերի շնորհաշատ ուսանողների կատարումները: Պարգևատրվեցին և խրախուսվեցին ինչպես հասարակական ակտիվություն ցուցաբերած, այնպես էլ գիտական ոլորտում ձեռքբերումներ գրանցած ուսանողները՝ իրենց հերթին հանդես գալով շնորհավորական և շնորհակալական խոսքերով:

… Էլ ինչ տոն՝ առանց տոնական տորթի: Սեղանի շուրջ հավաքվածները ևս մեկ անգամ բարեմաղթանքներ հնչեցրին, ապա  նախասրահում դրված գրքերից ընտրեցին իրենց ցանկացածները՝ նվեր տանելով բանասիրական ֆակուլտետից:

 

Անահիտ Ազարյան

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտություն, 4-րդ կուրս

Back to top