поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ս. թ. փետրվարի 14-ին բուհ-դպրոց կապերի շրջանակում ՎՊՀ հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնը համալսարանում անցկացրեց սեմինար «Ավագ դպրոցականների մասնագիտական կողմնորոշման հոգեբանական ասպեկտները» թեմայով;

Սեմինարին մասնակցում էին Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ալավերդի քաղաքների, Գյուլագարակ, Մեծ Այրում, Կուրթան, Ագարակ, Շահումյան, Գուգարք,  Բազում, Ազնվաձոր համայնքների դպրոցների հոգեբաններ, սոցիալական մանկավարժներ, ուսուցչի օգնականներ: Սեմինարը վարում էր հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, հ. գ. թ. Վանանե Միրզոյանը: Սեմինարին ակտիվորեն մասնակցեցին նաև ՎՊՀ մանկավարժության ամբիոնի մասնագետները:

Վ. Միրզոյանը շնորհանդեսի միջոցով ներկայացրեց թեմայի բովանդակությունը, նշեց ավագ դպրոցականների մասնագիտական կողմնորոշման վրա ազդող գործոնները: Սեմինարի մասնակիցները  ներկայացրին  աշխատանքային պրակտիկայում ամրագրված որոշակի խնդիրներ և քննարկեցին դրանց լուծման ուղիները: Վ. Միրզոյանը լսարանին առաջադրեց թեմատիկ վարժություն և ասոցիատիվ խմբային աշխատանք:

Սեմինարի մասնակիցները նշեցին, որ թեման հետաքրքրում է իրենց, իսկ  ստացած մասնագիտական տեղեկատվությունը հնարավորություն կտա լուծելու հոգեբանական որոշակի խնդիրներ: 

 

Աիդա Իսկանդարյան

բուհ-դպրոց կապերի պատասխանատու

  

Back to top