поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Սիրահարների օրը  մենք՝ հայերս, նշում ենք երկու անգամ. փետրվարի 14-ին կաթոլիկ եկեղեցում սիրահարների հովոնավոր սրբի` Վալենտինի տոնն է, իսկ Հայ Առաքելական եկեղեցու` Սուրբ Սարգսի տոնը, այս տարի նշվում էր փետրվարի 8-ին:

 Փետրվարի 14-ին Վանաձորի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը կազմակերպել էր տոնական միջոցառում՝ նվիրված սիրահարների տոներին: Երաժշտական գեղեցիկ համարները, պարային կատարումները,  բեմադրություններն ու անանուն խոստովանությունները ուսանողների և աշխատակիցների օրն առավել հետաքրքիր դարձրին: Այս տարի ավանդական անանուն խոստովանությունները հավաքագրվել էին էլեկտրոնային տարբերակով՝ google-ի համապատասխան հավելվածի միջոցով: Խոստովանությունները տարաբնույթ էին և ուղղված էին ուսանողներին, դասախոսներին, նույնիսկ անցակետի պահակներին:

Մշակույթի կենտրոնի սաները հետաքրքիր տեսահարցում էին կատարել համալսարանում՝ «Ի՞նչ է սերը»: Ուսանողների հումարային և խուսափողական պատասխանները ներկայացվեցին ներկաներին և արժանացան ծափերի: Տեսանյութի ավարտին նույն հարցին պատասխանեց գրականության ամբիոնի դասախոս Գայանե Մալումյանը՝ ասմունքելով Պարույր Սևակի «Սերը» ստեղծագործությունը:

Միջոցառման ընթացքում հետաքրքիր կերրպով ներկայացվեց մի տեսանյութ՝ «ՎՊՀ-ն ընտանիքներ է կազմում» խորագրով: Տեսանյութում ներկայացված էին դասախոսներ, ուսանողներ և աշխատակիցներ, ովքեր ծանոթացել են համալսարանի պատերի ներսում:

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց հետաքրքիր խաղ-մրցույթ: Հնչեցին սիրային  հարցեր համաշխարհային գրականությունից: Հաղթողները որպես նվեր ստացան գրքեր:

Back to top