поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման ուղղությամբ համագործակցության հուշագիր է ստորագրել սոցիալական աշխատանքի, հոգեբանության, սոցիալական ու հատուկ մանկավարժության տարբեր գծերով մասնագետների ուսուցում իրականացնող կրթական 5 հաստատությունների հետ:

 Բուհերի թվում է նաև Վանաձորի պետական համալսարանը:

Հուշագրի նպատակն է նպաստել գիտագործնական բնագավառների համակողմանի զարգացմանը, ինչպես նաև՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրմանը՝ սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթություն ստացած մասնագետների առաջնահերթ ներգրավման միջոցով: Հուշագրի ստորագրումից հետո երեք ամիսների  ընթացքում ուսումնական հաստատությունները կուսումնասիրեն  նշված մասնագիտությունների գծով վերջին առնվազն երեք տարիների շրջանավարտների ցանկերը՝ նախարարությանը ներկայացնելով այդ մասնագետների ներկայիս տեղաբաշխվածության և ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներում աշխատելու պատրաստակամության ու հնարավորության մասին տեղեկություններ:

Հուշագիրն ամբողջությամբ՝ հղմամբ.

Back to top