поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2020 թ. հունվարի 31-ին  բուհ-դպրոց կապերի շրջանակներում անցկացվեց ֆիզիկայի բաց դաս համալսարանի էլեկտրականության լաբորատորիայում՝ փորձերի ձևով: Մասնակցում  էին Վանաձորի թ. 21 հիմնական դպրոցի  9-րդ դասարանների աշակերտները՝  դպրոցի փոխտնօրեն Ա. Հարությունյանի և ուսուցիչների հետ: Օպտիկայի և էլեկտրականության վերաբերյալ հետաքրքիր փորձեր ներկայացրեց Անի Շախկյանը. փորձերը հետաքրքրեցին աշակերտներին և հնարավորություն տվեցին նրանց՝ ինքնուրույն դատելու և բացատրելու ֆիզիկական որոշ երևույթներ: Ստացված տվյալների միջոցով  աշակերտները ինքնուրույն հաշվեցին և վերլուծության ենթարկեցին փորձի  արդյունքները: 

Ա. Իսկանդարյան

 Բուհ-դպրոց կապերի համակարգող

Back to top