поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

2019 թ. դեկտեմբերին ավարտվեցին Վանաձորի պետական համալսարանի  աշխատանքային խմբերի ամենամյա այցերը և հանդիպումները Լոռու մարզի դպրոցներում, ՎՊՀ վարժարանում: Մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ և զրույցներ  անցկացվել են թվով 38 դպրոցների 9-րդ., 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների հետ: Աշխատանքային խմբերում ընդգրկվել են մասնագիտական ամբիոնների դասախոսներ, ուսանողներ և ՎՊՀ աշխատակիցներ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել և գովազդվել են ՎՊՀ 2020-2021 թ. ուստարվա ընդունելության առկա և հեռակա ուսուցման համակարգերը,  մասնագիտությունները, բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական  աստիճանների ուսուցման կարգերը,  տարվել է բացատրական աշխատանք ընդունելության կարգի, քննությունների մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրության, վարձավճարների, ուսանողական նպաստների և զեղչերի, ընդունելության նախապատրաստական դասընթացների, ուսումնական-լաբորատոր բազայի, ուսանողների շարժունության ծրագրերի մասին:  Դպրոցներին տրամադրվել են  համալսարանի, ՎՊՀ վարժարանի, քոլեջի մասին անհրաժեշտ նյութեր:

Հանդիպումների ընթացքում երկկողմանի քննարկվել են հարցեր՝ համալսարանի և դպրոցների համագործակցության շրջանակներն ընդլայնելու և խորացնելու նպատակով: Դպրոցներում կարևորվել են նման հանդիպումները. առաջարկվել է կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա առարկաներից պարբերաբար կազմակերպել դիտարժան փորձերի ցուցադրում, դասախոսների կողմից դպրոցներում անցկացնել վարպետության դասեր, միջին դպրոցի աշակերտների համար հաճախակի դարձնել ճանաչողական այցերը համալսարանում:

 Այցելած դպրոցների 12-րդ դասարանի գրեթե 200 աշակերտ կողմնորոշված է դիմելու մեր համալսարան:

 

                            Ա. Իսկանդարյան

 բուհ-դպրոց կապերի պատասխանատու

Back to top