поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Դեկտեմբերի 7-ին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՎՊՀ դասախոսական կազմը և ուսանողները` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Թումանյանի գլխավորությամբ մասնակցեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողությանը: ՎՊՀ-ականները ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել աղետի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը:

Համալսարանում ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար իրականացվել են արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելուն միտված դասընթացներ, ուսումնատակտիկական վարժանքներ, տարհանումներ:

Հիշեցնենք, որ կառավաարության որոշմամբ՝ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում կատարված փոփոխությամբ դեկտեմբերի 7-ը նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

Back to top