поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների և դասախոս Դավիթ Գյուլզադյանի նախաձեռնությամբ համալսարանի 4-րդ հարկի սրահում կազմակերպվեց գրական միջոցառում: Հուշ-ցերեկույթը նվիրված էր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100 ամյակին:

Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծուհու՝ ուսանողների կողմից ընտրված սիրային և խոհական լավագույն ստեղծագործությունները: Մասնակիցները հանդես եկան երաժշտական կատարումներով` ներկաներին հաղորդելով կապուտիկյանական շունչը:

ՎՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Դ. Գյուլզադյանը  շնորհակալություն հայտնեց ուսանողներին շնորհալի ելույթների, Կարեն Մանուչարյանին՝ «կամերայնությունն ամբողջացնելու», Ռոբերտ Սարգսյանին` պատրաստակամ սատարումի համար:

Back to top