поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ շարունակական կրթության կենտրոնի կողմից ներդրված «Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասավանդման ընթացքում» դասընթացը շարունակվում է: Այս փուլում դասընթացի շահառուները կիրառում են ստացած գիտելիքները:

Վանաձորի պետական բժշկական քոլեջի դասախոսների հետ հերթական հանդիպմանը Մարիա Բրուտյանը ողջունեց առաջադրանքները լավագույնս կատարած մասնակիցներին: Վերջիններս կիսվեցին ստացած նոր գիտելիքների կիրառման փորձով, խոսեցին խոչընդոտներից:

Մասնագետներից յուրաքանչյուրն իր դասընթացի փորձով ներկայացրեց նորարարական մեթոդների կիրառման տարբերակները, ապա մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու դասընթացի մասին պատմող  ֆոտոնյութ:

Դասընթացի ամենասպասված պահը ստացած գիտելիքների պրակտիկ կիրառությունն էր տեղում՝ լսարանում, ինչը առավել աշխույժ ու անմիջական  մթնոլորտի առիթ դարձավ:

Back to top