поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց համալսարանի հիմնի հնչյունների ներքո՝ լեփ-լեցուն դահլիճում: Հյուրերի շարքերում էին ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ, դասախոսներ, ուսանողներ:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի շրջանավարտ, կ. գ. դ., պրոֆեսոր, դեկան Զարուհի Վարդանյանը պատմական ակնարկի տեսքով անդրադարձավ ֆակուլտետի հիմնադրման պատմությանը՝ հիշելով տպավորիչ ու զավեշտալի դրվագներ: Գեղարվեստական համարներով ներկայացան ֆակուլտետի շնորհալիները:

Տոնական օրը բեմից ներկաներին ողջունեցին ու շնորհավորեցին ֆակուլտետի ամբիոնների վարիչները: Բոլորը համակարծիք էին մի հարցում՝ ֆակուլտետը հարուստ է իր լավագույն շրջանավարտներով:

Տոնական օրը շնորհակալագրեր հանձնվեցին ֆակուլտետի անունն ու պատիվը բարձր պահող շրջանավարտներին, ուսանողներին և աշխատակիցներին: Միջոցառման ավարտին շփումը շարունակվեց դահլիճի նախասրահում՝ տոնական սեղանի շուրջ:

Շնորհավո՛ր տոնդ, կենսաբանաքիմիական ֆակուլտետ, շնորհավո՛ր տոնդ, ֆակուլտետի սիրելի՛ ուսանող ու դասախոս:

Back to top