поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ՎՊՀ ՈՒԽ նախաձեռնությամբ համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվանում անցկացվեց միջոցառումների շարք: Մասնակցում էին ուսանողներ համալսարանի բոլոր ֆակուլտետներից։

Ուսանողները միմյանց հետ ուժերը չափեցին մարզական, ինտելեկտուալ և պարային մրցույթներում։ Երեկոյան խարույկի շուրջ ծավալված ջերմ զրույցներն էլ ավելի ամրապնդեցին արդեն իսկ ձևավորված կապերը։

Միջոցառման նպատակն էր ընդգծել ուսանողի դերը, օրը վերածել տոնի, ամրապնդել կապերը ուսանողների միջև:

                                                                                                                  ՎՊՀ ՈՒԽ

Back to top