поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Կարևորելով բուհերում ուսանողների առաջադիմության խթանումն ու դրա խրախուսումը՝ ՎՏԲ-Հայաստան բանկի պատվիրակությունը կրկին համալսարանում էր: Այցի նպատակն էր ներկայացնել այն ուսանողին, որին հատկացվել է 400.000 դրամ կրթաթոշակ:

ՎՊՀ շրջանավարտ Աննա Մխիթարյանը, որ անցյալ տարի ստացավ բանկի կողմից տրամադրված անվանական  կրթաթոշակը, այս տարի պատվիրակության կազմում էր. Աննան համալրել է բանկի աշխատակիցների շարքերը: ՎՏԲ-Հայաստան բանկի՝ հանրապետությունում գործող տարբեր մասնաճյուղերում այս պահին աշխատում է ՎՊՀ 16 շրջանավարտ. այս թիվը ավելանալու միտում ունի:

ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը, ողջունելով բանկի ներկայացուցիչներին, շնորհակալություն հայտնեց հավատարմագրման գործընթացում որպես գործատու բուհի կողքին լինելու համար:

Այս տարի ընտրությունն իրականացվել է 8 մասնակիցների միջև: ՎՏԲ-Հայաստան բանկի Լոռու և Շիրակի մարզերի կառավարող տնօրեն  Հենրի Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով ՎՊՀ ղեկավարությանը համագործակցության համար, նկատեց, որ ընտրությունը բավական բարդ է եղել. ներկայացված բոլոր թեկնածուներն էլ արժանի են եղել:

Կրթաթոշակն այս տարի տրամադրվեց «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ասյա Հակոբյանին: Բոլոր մյուս թեկնածուները ստացան բանկի տարբերանշաններով նվերներ:

 

Սեփ. լրատվություն

(Տեսանյութը՝ ստորև)

https://www.facebook.com/vanadzor.vph/videos/vb.100007355700819/2411938335728000/?type=2&theater&notif_t=video_processed&notif_id=1574321132033903

Back to top