поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՊՀ-ում   էին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը և Լոռու մարզի Սննդի անվտանգության տեսչության պետ Կամո Սողոյանը: Այցի նպատակն էր ուսանողների ու դասախոսների հետ քննարկել սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրները   ՀՀ-ում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր՝ միտված պարզելու՝ ում դիմել սպառողների իրավունքների հետ կապված խնդիրների բախվելիս, ինչպես պաշտպանել սպառողների իրավունքները:  

Հանդիպմանը ներկա էին կենսաբանաքիմիական ֆակուլտետի կենսաբանության և քիմիայի ամբիոնների աշխատակիցները, «Կենսաբանություն» և «Դեղագործական քիմիա» մասնագիտությունների ուսանողները: Քննարկումն անցավ աշխույժ հարց ու պատասխանի մթնոլորտում՝ հնարավորություն տալով իրազեկվելու սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրներին:

 

Սեփ. լրատվություն

Back to top