поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Նոյեմբերի 14-ին ՎՊՀ-ում կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված միջնադարագետ, նարեկացիագետ, բ. գ. դ., պրոֆեսոր Պողոս Մկրտչի Խաչատրյանի ծննդյան 90-ամյակին: Գիտաժողովը նախաձեռնել և կազմակերպել էր ՎՊՀ գրականության ամբիոնի պրոֆեսոր Վանո Եղիազարյանը:

Գիտաժողովն ուներ հայագիտական ուղղվածություն, աշխատանքային լեզուներն էին հայերենը, ռուսերենը, անգլերենը: Մասնակից երկրների թվում էին Հայաստանը, Արցախը, Իրանը, Իտալիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, ՌԴ-ն (առկա և հեռակա մասնակցության ձևերով): Վ. Եղիազարյանը վստահեցնում է, որ գիտաժողովը կամրապնդի տարբեր երկրների ուսումնական ու գիտական հաստատությունների միջև կապերը՝ ծանոթացնելով գիտական նորույթներին և ավելի հրապարակայնացնելով դրանք:

Գիտաժողովի աշխատանքներն ընթացան 3 բաժանմունքներով՝ «Հին և միջնադարյան գրականության պատմություն», «Նոր գրականության պատմություն» և «Նորագույն գրականություն, գրական քննադատություն, թարգմանություն»:

Լիագումար նիստին ողջույնի խոսքով ներկաներին դիմեց ՎՊՀ ռեկտորի պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը՝ նկատելով, որ ներկաների շարքերում են գրականագիտության մեջ ասելիք ունեցող մտավորականներ:

Գուգարաց թեմի առաջնորդի խոսքը ներկաներին փոխանցեց թեմի հոգևորականներից  Տեր Վահան քահանա Ազարյանը:

Գիտական չափանիշները բավարարող հոդվածները կտպագրվեն միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում, որը կտեղադրվի նաև համացանցում:

 

(Տեսանյութը՝ ստորև)

https://www.facebook.com/vanadzor.vph/posts/2411929885728845?notif_id=1574320274507791&notif_t=feedback_reaction_generic

Back to top