поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2019 թ. հոկտեմբերի 15-17–ին ՎՊՀ փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, ի. գ. թ., դոցենտ Քրիստինե Ղազարյանը և պատմության ամբիոնի դասախոս, պ. գ. թ., դոցենտ  Մարիա Բրուտյանը ERASMUS+ PRINTeL «Փոփոխություն լսարանում. ուսուցում և դասավանդում՝ Արևելյան  գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական  փորձա­ռության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում մասնակցեցին Լյուվենի Կաթոլիկ համալսարանում կազմակերպված վերապատրաստմանն ու աշխատաժողովին «Բաց կրթական ռեսուրսներ» թեմայով:

Դասընթացի նպատակն էր զարգացնել ծրագրի անդամ պետություների (Հայաստան, Վրաստան, Բելառուս) դասախոսների՝ բաց կրթական ռեսուրսների կիրառման և ներդրման հմտությունները: Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր՝ կապված բաց կրթական ռեսուրսների կիրառման, փոփոխման, ներդրման հետ: Մասնակիցները ներկա գտնվեցին բաց կրթական ռեսուրսների կիրառմանը վերաբերող աշխատաժողովին, ծանոթացան սեփական դաս-հոլովակ ստեղծելու ռազմավարությանը: Վերապատրաստման երրորդ օրը մասնակիցները նկարահանեցին իրենց տեսադասերը և հանդես եկան ամփոփիչ ներկայացմամբ: Կատարվեցին քննարկումներ տեսադասերի արդյունավետությանը նպաստող գործոնների վերաբերյալ:

Եռօրյա դասընթացը ՎՊՀ դասախոսներին հնարավորություն տվեց կիրառել բաց կրթական ռեսուրսներն առավել գրագետ և, որ ամենկարևորն է, կրթության արդիականացմանը միտված տեսադասեր ստեղծել:

Առաջիկայում վերապատրաստված դասախոսներն իրենց փորձը կփոխանցեն ՎՊՀ-ում:

Back to top