поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2019 թ. հոկտեմբերի 31-ին Վանաձոր քաղաքի թ. 13 ավագ դպրոցի XІІ դասարանի մի խումբ  աշակերտներ հյուրընկալվեցին ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետում: Աշակերտները ցանկություն էին հայտնել ներկա գտնվել «Իրավագիտություն» և «Պատմություն» մասնագիտությունների բակալավրիատի կրթական ծրագրերով  դասավանդվող  «Հայ ժողովրդի պատմություն» և «Քաղաքացիական իրավունք» առարկաների մեկական  դասաժամի: Աշակերտները դասալսում կատարեցին «Պատմություն» մասնագիտության երրորդ  և «Իրավագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսերում: «Հայ ժողովրդի պատմություն» առարկայից դասը վարում էր պատմության ամբիոնի ասիստենտ Մարիա Բրուտյանը՝ «Նադիր շահ» թեմայով՝ համակարգչային թ. 3 լսարանում, և «Քաղաքացիական իրավունք» առարկայից՝ փիլիսոփայության և իրավագիտության  ամբիոնի դասախոս Անուշ Փիլոյանը:  Դասն այնքան հետաքրքրեց աշակերտներին, որ նրանք ակտիվորեն մասնակցեցին կատարված հարցադրումներին՝ ուսանողների հետ մեկտեղ  ընդգրկվելով խմբային աշխատանքում:

Աշակերտները և դպրոցի տնօրեն Գագիկ Էմինյանը իրենց գոհունակությունը հայտնեցին համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սուսաննա Թումանյանին, ֆակուլտետի դեկան Լուսինե Կոստանդյանին, ամբիոնի վարիչներ Ֆ. Մովսիսյանին և Գ. Եթիմյանին՝ աշակերտներին ընդառաջելու համար:

 

Ա. Իսկանդարյան

Բուհ-դպրոց կապերի համակարգող 

Back to top