поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ կենսաբանաքիմիական ֆակուլտետի «Կենսաբանություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողները կազմակերպել էին բաց դաս՝ «Ցողունային բջիջներ» թեմայով: Միջոցառման ընթացքում պարզաբանվեցին հարցեր՝ կապված ցողունային բջիջների հայտնաբերման, դրանց տեսակների ու առանձնացման եղանակների հետ:  

Ուսանողները տեսահոլովակների միջոցով ներկայացրին այն հիվանդությունները, որոնք բուժվում են ցողունային բջիջներով, ապա անդրադարձան դրանց բացասական ազդեցություններին: Խոսվեց  Հայաստանում ցողունային բջիջների պահպանման եղանակների մասին:

Միջոցառմանը ներկա էին կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան Զ. Վարդանյանը, կենսաբանության ամբիոնի վարիչ Մ. Կիրակոսյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Միջոցառման ավարտին հարցերին ակտիվ ու ճիշտ պատասխաններ տված մասնակիցները ստացան մրցանակ՝ կրծքանշան ֆակուլտետի տարբերանշանով:

 

Սեփ. լրատվություն

Back to top