поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հոկտեմբերի 27-ին ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի «Պատմություն» և «Սերվիս» մասնագիտությունների 44 ուսանողներ մասնակցել են «Աշխարհագրական թելադրություն» միջազգային լուսավորչական ակցիային: Նպատակն է պարզել մասնակիցների գիտելիքների մակարդակը Ռուսաստանի աշխարհագրությունից: Թելադրությունը կազմված է եղել 40 հարցից, որոնցից տասը վերաբերել են հանրահայտ փաստերի, իսկ 30 հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է եղել դրսևորել պատկերավոր մտածողություն, համակարգված տրամաբանություն և բազմագիտակություն։  

Մրցութային հանձնախմբում ընդգրկված էին մրցութային հարթակի ղեկավար, ՎՊՀ պատմության ամբիոնի վարիչ, պ. գ. դ., պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը, ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Թադևոս Թադևոսյանը,  կամավորներ՝  պատմության ամբիոնի աշխատակիցներ Քրիստինե Գասպարյանը և Զոյա Չատինյանը: Մրցույթի ընթացքին հետևել է Գյումրիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Լոռու մարզի կոնտակտային կենտրոնի ղեկավար Վախթանգ Մելիքսեթյանը:

Աշխարհում մեծ ճանաչում ունեցող այս մրցույթին մասնակցելու պատիվն այս անգամ տրվել է մեր բուհին:

Ակցիան ՎՊՀ-ում իրականացվել է Ռուսաստանի աշխարհագրական ընկերության կողմից: Նախաձեռնողները եղել են վերոնշյալ ռուսական կենտրոնը և ՎՊՀ պատմության ամբիոնը: Բոլոր մասնակիցներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր:

                                                                                                                            Սեփ. լրատվություն

Back to top