поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հանրային քաղաքականության ինստիտուտը (ՀՔԻ) ՎՊՀ-ում իրականացրեց հանրային քննարկում՝ «Փոփոխության ուժը. բացահայտելով կրթական բարեփոխումների էությունը» թեմայով: Քննարկման հիմքում էին  Մայքլ Ֆուլլանի համանուն գրքի հիմնադրույթները, որոնք ուսուցիչներին, ուսանողներին, կրթության ոլորտի մասնագետներին հնարավորություն տվեցին արտահայտելու կրթական բարեփոխումների մասին իրենց կարծիքներն ու պատկերացումները:
Ինչպես նկատեցին կազմակերպիչները, Ֆուլլանի գաղափարները հատկապես պետք է հետաքրքրեն մանկավարժական ոլորտի մասնագետներին՝ մտորելու մանկավարժական կրթության բնագավառում անհրաժեշտ փոփոխությունների և դրանց արդյունավետ իրականացման մասին:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին գրքի հիմնադրույթները, ինչից հետո մասնակիցները բանախոսներին հարցեր ուղղելու և քննարկման մասնակցելու հնարավորություն ունեցան:

Բանախոսներն էին ՀՔԻ կրթական ծրագրերի ղեկավար Աննա Գևորգյանը և ՀՔԻ կրթական ծրագրերի հետազոտող Գոհարիկ Տիգրանյանը:

Back to top