поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ում «Էրազմուս+» ազգային գրասենյակի կողմից կազմակերպվել էր տեղեկատվական օր՝ նվիրված «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրերի «Ժան Մոնե» գործողություններին, միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին և անհատների համար նախատեսված  «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրերին։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ  ՎՊՀ համագործակցության և կապերի բաժնի վարիչ Գոհար Դոխոլյանը, այնուհետ «Էրազմուս+»  ազգային գրասենյակի աշխատակիցներից Անի Թորոսյանը ներկայացրեց «Էրազմուս+» բարձրագույն կրթության կարողությունների զարգացման ծրագրերին դիմելու ընթացակարգը և պայմանները։

Առավել ընդգրկուն տեղեկատվություն տրամադրվեց համալսարանում գործող BOOST և PRINTeL նախագծերի վերաբերյալ, ինչին հաջորդեց ակտիվ հարց ու պատասխանը։ Ցուցադրությունով հանդես եկավ PRINTeL նախագծի ՎՊՀ համակարգող Անուշ Գևորգյանը, որը ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքն ու արդեն արված քայլերը:

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի աշխատակից Աննա Խվորոստյանկինան, որ նաև նույն համալսարանի «Ժան Մոնե» մոդուլի համակարգողն է, օգտակար տեղեկատվություն տրամադրեց «Ժան Մոնե» գործողություններին հաջողված հայտ ներկայացնելու համար։

Հանդիպման 2-րդ մասը նվիրված էր միջազգային կրեդիտային շարժունությանը։ ՎՊՀ-ից շարժունությանը մասնակցած աշխատակիցների ու ուսանողների հետ անցկացվեց պանելային քննարկում, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան շարժունությանն առնչվող դրական փորձին ու խնդիրներին։

Հանդիպման ավարտին «Էրազմուս+»  ազգային գրասենյակի աշխատակիցներից Էդիթ Սողոմոնյանը ամփոփեց «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրերին դիմելու ընթացակարգը։

                                                                                                                           Սեփ. լրատվություն

Back to top