поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի թիմը հանրապետության բուհերում պարբերաբար հանդես է գալիս քննարկումներով՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող իրավական, տնտեսական, սոցիալական և կրթական թեմաներով:

Քանի որ կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատել էր հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, հանրային հետաքրքրություն ներկայացնող այս թեմայով քննարկում էր կազմակերպվել նաև ՎՊՀ ուսանողների շրջանում։  

Հանդիպման ընթացքում կարևորվեց ակադեմիական միջավայրում քննարկում-բանավեճերի խթանումն ու ուսանողների ակտիվ մասնակցությունը:

 

                                                                                                                                     Սեփ. լրատվություն

Back to top