поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հայաստանում ինտերակտիվ թատրոնի առաջատար «Փոփոխությունների թատրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի Բնակչության  հիմնադրամի և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» հետ համագործակցությամբ կազմակերպել էր նոր ինտերակտիվ ցուցադրություն՝ նվիրված Հայաստանում կանանց և աղջիկների կարողությունների խթանմանը և ՀՀ-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելմանը:

Հոկտեմբերի 14-ին ՎՊՀ-ում կայացած ինտերակտիվ ներկայացման հիմքում ամուսնական մի զույգի պատմություն էր. կինը ցանկանում է գյուղից մեկնել քաղաք կրթություն ստանալու, իսկ ամուսինը դեմ է նրա որոշմանը: Այստեղից էլ առաջանում է կոնֆլիկտը՝ համեմված սուր հումորով ու սատիրայով:

Օգնության հասան ՎՊՀ ուսանողները՝ առաջարկելով խնդրի լուծման իրենց տարբերակները:

Վերոնշյալ ծրագրերի շրջանակներում հոկտեմբերի  17-ին ևս ցուցադրություններ կկազմակերպվեն:

                                                                                                         Սեփ. լրատվություն

Back to top