поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հոկտեմբերի 10-ին ՎՊՀ-ում հյուրընկալվել էր թարգմանիչ, թատերական պատմաբան, Հայ-շեքսպիրյան ընկերության հիմնադիր-տնօրեն Հասմիկ Սեյմորը՝ Լոնդոնի համալսարանի Քուին Մերի քոլեջից: Հյուրը համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողների և դասախոսների համար հանդես եկավ հայերեն և անգլերեն 2 զեկուցումներով:

Առաջին զեկուցմանը, որ  նվիրված էր  20-րդ դարի ամերիկացի նշանավոր դրամատուրգ Արթուր Միլլերի կյանքին ու գործունեության առաջին շրջանին, ներկա էին բանասիրական ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ:

 Երկրորդը քննարկում էր՝ նվիրված  Վիլյամ Շեքսպիրի անմահ ստեղծագործություններին, դրանց հայերեն թարգմանություններին և ազդեցությանը հայ գրականության վրա: Ներկա էին ՎՊՀ օտար լեզուների ամբիոնի դասախոսներ և ուսանողներ անգլիական բաժնի տարբեր կուրսերից:

Հանդիպումներն անցան ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում, Հասմիկ Սեյմորը պատրաստակամություն հայտնեց օտար լեզուների ամբիոնի հետ հետագա համագործակցության: Հյուրը շեշտեց, որ իրեն տպավորել է համալսարանի ջերմ ընդունելությունը և ուսանողների գիտելիքների մակարդակը:

Օտար լեզուների ամբիոնի վարիչ Լուսիկ Վարդանյանը Հասմիկ Սեյմորին հանձնեց  շնորհակալագիր հետաքրքիր և արդյունավետ զեկուցումների համար:

Սեփ. լրատվություն

Back to top