поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ ուսանողների հետ կայացած հանդիպումը նվիրված էր բանկային համակարգին ու քարտային մշակույթին։  «ԱյԴի բանկ»-ի մասնագետները դասախոսության ընթացքում ուսանողներին ներկայացրին  քարտերի ծագման պատմությունը և կիրառելիությունը, դեբետային և կրեդիտային  վճարային քարտերի տարբերությունը։ Խոսվեց բանկի Idram Rocket Visa քարտի մասին, որը հետաքրքրեց բուհի ուսանողներին. ծավալվեց ակտիվ քննարկում:  Բանկի աշխատակիցները պատմեցին նաև իրենց աշխատանքային փորձի մասին։ 

Ուսանողները հետաքրքրվեցին քարտի ընձեռած հնարավորություններով: Եղան հետաքրքրիր պատմություններ ու վիճակագրական փաստեր՝ կապված քարտային մշակույթի հետ: Վճարային քարտի պատվիրման թերթիկը լրացնելուց հետո ուսանողները մասնակցեցին հետաքրքիր խաղարկության: Պատահականության սկզբունքով ընտրվեցին 2 հաջողակներ, որոնց և հանձնվեցին բանկի տրամադրած հուշանվերները: Բոլոր մյուս ներկաները, որոնք լրացրել էին վճարային քարտի պատվիրման հայտը, բանկի կողմից որպես նվեր կստանան Idram Rocket Visa քարտը:

Նախատեսվում է նմանատիպ  հանդիպումները դարձնել շարունակական, համագործակցությունը՝ սերտ:

                                                                                                                           Սեփ. լրատվություն

Back to top