поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Շարունակվում են հանդիպումները ՎՊՀ տարբեր ֆակուլտետների առաջին կուրսեցիների հետ: Այս անգամ անվտանգության տեխնիկայի կանոններից ու իրավաբանական խորհրդատվությունից բացի՝ առաջիններին ներկայացվեցին համալսարանի տարբերանշանները, օրհներգը, դրոշը, եղան հանրային կապերին առնչվող պարզաբանումներ:

ՎՊՀ լրատվության և տպագրության բաժնի հանրային կապերի մասնագետ Ա. Դավթյանը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին, նրանց հանձնեց բուհի օրհներգը՝ տպագիր տարբերակով, նոտաներով:

Իրավաբանական բաժնի աշխատակիցներից Լիանա Սահակյանը ուսանողներին ներկայացրեց ուսանողական խորհրդին ու ուսանողական գիտական ընկերությանն անդամակցելու, ինչպես նաև բուհի ընթերցասրահից  և էլեկտրոնային գրադարանից օգտվելու կարգերը:

Առաջիններն իրենց հերթին հետաքրքրվեցին ուսման վարձավճարների զեղչային համակարգից  օգտվելու կարգից և միջանկյալ քննությունների անցկացման ընթացակարգից: 

Հիշեցվեց, որ ուսանողներին հետաքրքրող հարցերի պատասխաններն ամփոփված են համալսարանի պաշտոնական www.vsu.am կայքում:

                                                                                                                      Սեփ. լրատվություն

Back to top